News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալական հանրահայտ Lamborghini ընկերությունը ցույց է տվել իր նոր մշակումը՝ LP580-2 Spyder մոդելը։ Արտադրողը հայտնել է, որ նշված ավտոմեքենան Lamborghini Huracán մարզական բոլիդի արդիականացման արդյունքն է, հայտնում է Oane–ը։

Ներկայացված սուպերքարը ստացել է ձեւափոխված թափք՝ բացվող ծածկոցով։ LP580-2 Spyder-ի կապոտի տակ մշակողները տեղադրել են 5․2 լիտրանոց հզոր շարժիչ, որն ունի 600 ձիաուժ։ Նշված շարժիչի հետ միասին աշխատում է նաեւ ժամանակակից ռոբոտիզացված տրանսմիսիա։ LP580-2 Spyder-ը 86 կիլոգրամով թեթեւ է։ Ի տարբերություն իր նախորդի՝ սուպերքարը հավաքում է 100 կմ/ժ 3․5 վայրկյանում։ Իտալական հիպերքարի տեխնիկական հնարավորությունները նրան թույլ են տալիս բացել մինչեւ 321 կմ/ժ արագություն։

Կաբրիոլետի առանձնահատկությունն է լինելու  ժամանակակից էլեկտրոնային համակարգը, որը կարելի է երեք տարբեր ռեժիմներով գործարկել։ Lamborghini LP580-2 Spyder-ի մոտավոր արժեքի մասին դեռ չեն հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ