News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Վանաշեն համայնքում դեռեւս չպարզված հանգամանքներում 13-ամյա երեխա է մահացել՝ Գագիկ Մինասյանը: Նրա դիակի մոտ պայթուցիկ նյութ եւ 10 փամփուշտ են հայտնաբերել: Տղայի հարեւանները պատմել են, որ պայթյունի ձայնը լսելուց անմիջապես հետո փողոց են դուրս եկել ու երեխային մահացած գտել: Դեռեւս պարզ չէ, թե որտեղից են 13-ամյա երեխայի մոտ հայտնվել պայթուցիկ նյութերը: Տղայի տատիկը ոստիկաններին եւ քննիչներին պատմել է, որ ինչ-որ փամփուշտներ ձեռքին երեխան տուն է եկել, հետո դուրս եկել, ինչից հետո տատը պայթյուն է լսել: Գագիկը բնակվում էր տատիկի եւ մոր հետ, սոցիալական ծանր պայմաններում: Նա ստիպված է եղել աշխատել՝ ընտանիքը պահելու համար:

Դանակահարություն Վանաձորում: Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, Վանաձորի Երեւանյան խճուղում՝ «Ծառի կանգառ» կոչվող հատվածում: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 21-ամյա Հարություն Աղաջանյանի դին՝ մարմնի տարբեր հատվածներում դանակի բազմաթիվ հարվածներով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի 20-ամյա բնակիչ Մելսիկ Ա.-ն: Հարուցվել է քրեական գործ՝ «սպանության» հատկանիշներով:

Եվս մեկ պատահար Վանաձորում: Զինվորականն իր ավտոմեքենայով ներխուժել է խանութ-սպասասրահի մեջ: Գյումրիի բնակիչ Արմեն Բադեյանը Volkswagen Bora մակնիշի մեքենայով Վանաձորի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մխրճվել գազալցակայանի սրճարան-սպասասրահի մեջ։ Տուժել են վարորդն ու սպասասրահում գտնվող մեկ քաղաքացի: Վերջինը տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, վարորդը՝ զինվորական հոսպիտալ:

Ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Դիվանագետի խոսքով՝ Մինսկի խմբում առաքելությունն ավարտելու է դեկտեմբերի 31-ին: «Ինձ համար պատիվ էր Պետքարտուղարությունում ավելի քան 30 տարի աշխատելը»,- գրել է Ջեյմս Ուորլիքը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում ամենամեծ եւ հեղինակավոր իրավաբանական ընկերության՝ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ»-ի գործընկերն է դառնալու։

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն ահազանգում է. Շիրխանյանին անհրաժեշտ է անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Փաստաբանի կարծիքով՝ այստեղ որոշակի դիտավորություն կա. ուզում են այնպես անել, «որպեսզի Վահան Շիրխանյանը բանտից ողջ դուրս չգա»: Այնինչ, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու մեջ: Այս տարվա սեպտեմբերին քննչական մարմինը Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:

Պարզվում է՝ առողջապահության ոլորտում բացահայտումները նախարարի գործառույթը չեն: Համենայն դեպս, այս կարծիքին է նախարար Լեւոն Ալթունյանը: Ասում է՝ ոլորտում պոտենցիալ զարգացումներ են սպասվում, բացեր են հայտնաբերվել եւ լրացվել, բայց ինքը բժիշկ է, բացահայտումներն իր գործը չեն: Ի դեպ, մամուլում հրապարակումներ են եղել, որ Լեւոն Ալթունյանն աշխատանքային ժամերին զբաղված է անգլերեն սովորելով: Մեր թղթակցի հետ զրույցում նախարարը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լուրը:

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը «Տարբեր» երգով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Մալթայում անցկացվող մրցույթում հայ պատվիրակները ժյուրիի քվեարկության արդյունքում 232 միավոր են ստացել: Հիշեցնենք, որ մրցույթի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխություններով, հեռուստադիտողն այս անգամ SMS քվեարկությանը չի մասնակցել: Հավելենք, որ 2016 թվականի «Մանկական Եվրատեսիլի» հաղթող է ճանաչվել Վրաստանի ներկայացուցիչը:

Նոյեմբերի 21-ին դոլարի վերելքը կանգ է առել, փոխարենը դիրքերն է ամրապնդում եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 509, ռուբլունը՝ 7 դրամ 46 լումա, ֆունտինը՝ 591 դրամ։

Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում թույլ ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ