News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ չի հստակեցնում «Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ստանալու» օրենքի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ ինչ փոփոխությունների կենթարկվի եւ արդյոք պարտադիր սկզբունքը կհանվի՞, թե՞ ոչ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

«Այս պահին աշխատանքներ են ընթանում նախագծում, դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ կարող է լինել Վահրամ Բաղդասարյանի հայտարարած տարբերակը:

Հիշեցնենք, որ պարտադիր սկզբունքի չեղարկվելու մասին խորհրդարանում հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորի խոսքով՝ օրենքը կարող է կիրառվել նաեւ կամավորության սկզբունքով, ըստ որի, այն աշխատողները, որոնք կհրաժարվեն 1000-ական դրամ վճարելուց, կարող են համապատասխան դիմում գրել եւ հրաժարվել վճարելուց:

Ի դեպ, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հայտարարել է, որ կփոխհատուցի իր բոլոր աշխատակիցների 1000-ական դրամները, իսկ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն՝ նվազագույն աշխատավարձ ստացող եւ այն աշխատակիցների փոխարեն, ովքեր չեն ցանկանա վճարել 1000-ական դրամները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ