Ես որոշել եմ չմասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նոյեմբերի 22-ին Երեւանում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ինքը դեռեւս նման հնարավորություններ չունի։ «Ես չէի ցանկանա ամեն բան բարդացնել։ Ես ուզում էի եւ պատրաստվում էի մասնակցել այդ խորհրդարանական ընտրություններին, սակայն խնդիրներ են առաջացել։ Ես զգացի, որ հնարավորություն ունեմ օգնել իմ երկրի զարգացմանը ոչ ստանդարտ մեթոդներով, որպեսզի ամեն հասարակ մարդ իր վրա փոփոխությունը զգա ոչ թե բառերով, այլ գործով»,– նշեց Աբրահամյանը։ Նա հավելեց, որ մեկնում է եւ կվերադառնա երեւի թե եկող տարվա մարտի կեսին։ «Ես կլինեմ արտասահմանում, կաշխատեմ այնտեղից։ Ես կօգնեմ Հայաստանին, հայ ժողովրդին,  միշտ կանեմ դա»,– ասաց Արա Աբրահամյանը։