News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Հանրապետության Նախագահը կարեւորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն եւ հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ եւ օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետությունների իշխանությունների, հանրության, ակադեմիական շրջանակների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների երկխոսության համար:

«Արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարը այն մեծ աշխատանքի մասն է, որ մենք իրականացնում ենք մեր երկրներում՝ բարելավելու գործարար միջավայրը:

Արդյունաբերության եւ առեւտրի ոլորտում փոխգործակցության հարցերը հայ-ռուսական միջպետական օրակարգի կարեւոր բաղադրիչն են, ուստի Ձեր այցը մենք կարեւորում ենք նաեւ այդ տեսանկյունից եւ ուրախ ենք քննարկելու հիշյալ ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժն ու հնարավորությունները»,-ՌԴ նախարարի հետ հանդիպմանն ասել է ՀՀ Նախագահը:

Նախարար Դենիս Մանտուրովը «Անտիկոնտրաֆակտ» համաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը եւ դրանց տրվող լուծումները կարեւորել է ցանկացած երկրի, այդ թվում՝ զարգացած երկրների տնտեսությունների համար եւ շնորհակալություն հայտնել Հայաստանում 4-րդ միջազգային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացմանը եւ փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ