News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ դպրոցներում դասերը դադարեցնելու որեւէ հիմք չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` անդրադառնալով դպրոցականների շրջանում տարածված սուր շնչառական վարակներին եւ գրիպին:

«Առողջապահության նախարարությունն իրականացնում է «կանխարգելիչ ֆիլտր»: Թվերը դեռ մենք չենք ստացել, սակայն գիտենք, որ բավականին շատ երեխաներ բացակայում են»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության` միայն նոյեմբերի 21-ին հիվանդ վիճակում դպրոց կամ մանկապարտեզ հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար:

Հիշեցնենք, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ:

Այս օրերին հիվանդանոցներում ազատ տեղեր չկան: Խոսակցություններ կան, որ այդ պատճառով նույնիսկ հնարավոր է պլանային վիրահատությունները հետաձգվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ