News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով նշանակված լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Նախաքննական մարմինը եզրակացությունն արդեն տրամադրել է կողմերին` ծանոթանալու նպատակով:«Ընդհանուր առմամբ բժիշկների կողմից թերություններ եւ բացթողումներ են արձանագրվել: Ես պատրաստվում եմ նոր մեղադրանքներ առաջադրելու միջնորդություններ ներկայացնել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ այս փորձաքննության նպատակն էր պարզել` արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն ծննդատան վարիչ Աշոտ Սիրունյանը, տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ին հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործից մի մասն արդեն առանձնացվել եւ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Կա երկու մեղադրյալ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ, հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանն ու հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանը:

Տպել
Ամենաշատ