Համբուրգում Ղարաբաղի հարցով հանդիպման ձեւաչափը դեռեւս պարզ չէ։ Այս մասին նոյեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին հարցին։

Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ ձեւաչափը դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ կլինի միջնորդների հետ հանդիպում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը դեռեւս հարցականի տակ է։

«Դեռեւս պարզ չէ, թե կլինի արդյոք նախարարների մակարդակով հանդիպում»,– ասել է Շավարշ Քոչարյանը։