News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին:

ՀՀ գլխավոր դատախազը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազության եւ ԵԽ տարբեր կառույցների միջեւ տարբեր ձեւաչափերով արդեն իսկ ձեւավորված համագործակցությունը` կարեւորելով համազեկուցողների գործադրած ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն:

Դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ Գլխավոր դատախազն անդրադարձել է մշակման եւ բարելավման փուլում գտնվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքերին, եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով համազեկուցող Ալան Միլը, ընդգծելով ՀՀ գլխավոր դատախազության առաջնային դերը ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում, կարեւորել է նաեւ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումներին, դրանցում դատախազության դերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրանում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանն առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ