News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ես այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով իր այդ քայլի մի քանի հիմնավորումներ:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է ՀՀ նախագահը, ով ՀՀԿ ղեկավարն է, իսկ ցանկացած կառավարություն պետք է քաղաքական հենարան ունենա:

«Վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, իսկ այս կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է: Եթե նույնիսկ հաշվի չառնենք այս կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում, ինչու չենք հիմնադրել մեկ այլ կուսակցություն: Դա արդարացված չէր լինի: Ուեննալով Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգության առջեւ կանգնած սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր ապակայունացնող գործընթացներից եւ զարգացումներից», – նշել է Կարեն Կարապետյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ քաղաքական փոփոխությունների քաղաքական հենարան կարող է լինել հենց ՀՀԿ-ն. «Նման հենարան կարող է դառնալ ՀՀԿ–ն նաեւ այն պատճառով, որ կուսակցության պահպանողական գաղափարախոսությունն ինձ հոգեհարազատ է եւ այնտեղ ինձ համար բազմաթիվ ընդունելի մարդիկ կան»:

«Չափազանց կարեւոր է, որ ինձ վարչապետ հրավիրելու պահին եւ դրանից հետո իմ առջեւ դրված հիմնական խնդիրը եղել է հետեւյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել եւս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզնից։ Այդ հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, իսկ ինքնաքննադատությունը հաճախ ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից»,– ասել է վարչապետը։

Հիշեցնենք, ՀՀԿ-ի համագումարը նախատեսված է այս շաբաթ` նոյեմբերի 26-ին: Մամուլի տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ական են դառնալու բոլոր նախարարները, իսկ Կարեն Կարապետյանն ընտրվելու է կուսակցության փոխնախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ