ՀՀ ՊՆ–ն արտասահման բուժման կուղարկի վիրավորում ստացած 2 զինծառայողի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Կառավարության նիստում։
Զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա, Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան։ Որոշումը կայացվել է Հայաստանում առավելագույնս արդյունավետ բուժման կազմակերպման անհնարինության պատճառով։