News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանության օպերատիվ աշխատակիցները պարզել են նոյեմբերի 24-ի գիշերը մայրաքաղաքի Յասնեւո շրջանում գնդակահարված տղամարդու անձը: Այս մասին Lenta-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Սպանվածը Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանն է, որը Մոսկվայի շրջանում շինարարական բիզնեսով էր զբաղվում:
Աղբյուրի խոսքով՝ 2006 թվականի արտադրության BMW մեքենան, որի կողքին հայտնաբերվել է Գեւորգյանի դին, նա 2014 թվականին ձեռք էր բերել վարկով:
«Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ գործարարը արտասահմանյան մակնիշի մեքենան ձեւակերպել էր հեռավոր ազգականի անունով, որը նույնպես ծագումով Հայաստանից է, բայց վաղուց Ռուսաստանի քաղաքացիություն ունի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի հարավ-արեւմուտքում իրականացված տղամարդու սպանությունը նման է պատվերով սպանության: Ինչպես տեղեկացրել ենք, սպանվածի հրազենային վիրավորումով դիակը հայտնաբերվել է Լիտովսկի պուրակի մոտ:
Իրավապահ մարմիններից հայտնել են, որ անհայտ անձը Կալաշնիկովի կարճափող ինքնաձիգով գնդակահարել է տղամարդուն, որից հետո փախուստի է դիմել՝ զենքը թողնելով սպանության վայրում:
Քննչական կոմիտեից այս տեղեկությունը հաստատել են՝ հստակեցնելով, որ ինքնաձիգը գտել են դիակից 300 մետր հեռավորությամբ:
Սպանվածի կողքին կանգնած է եղել մեքենա, որի մեջ, նախնական տեղեկություններով, գնդակի երեք հետք է հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ