Maserati ընկերությունը 2020-ին կներկայացնի Alfieri էլեկտրական մարզական մեքենան, հայտնել է Autocar–ը։
Իտալական ավտոարտադրողը հաստատել է Maserati Alfieri-ի էլեկտրական տարբերակը ստեղծելու իր մտադրությունը, որը շուկա է դուրս գալու մարզական մեքենայի բենզինային տարբերակից մեկ տարի հետո՝ 2019-ին։ Ակնկալվում է, որ մոդելը կդառնա ապրանքանիշի պատմության մեջ առաջին էլեկտրամոբիլը։
ՀԻշեցնենք, որ Maserati–ն որոշել է կենտրոնանալ մինչեւ 2018-2019 թթ․ GranTurismo եւ GranCabrio մոդելների հաջորդ սերունդը ստեղծելու վրա, հետաձգելով Alfieri նախագիծը։