News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե եկող խաղերում Մոուրինյոն Մխիթարյանին չընդգրկի թիմի կազմում, ապա անգլիացի երկրպագուները կսկսեն կասկածել մարզչի ադեկվատության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է www.sportfakt.ru կայքի գլխավոր խմբագիր, անգլիական ֆուտբոլի մասնագետ, Արթուր Պետրոսյանը, ով ընդգրկված է ռուսական ժյուրիի կազմում՝ The Guardian հեղինակավոր կայքի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյնորդ» խաղում Մխիթարյանը չդարձավ գոլի  ու գոլային փոխանցման հեղինակ, բայց իմ կարծիքով նրան վստահորեն կարելի է ճանաչել խաղի լավագույն ֆուտբոլիստ: Առաջին րոպեներից երեւում էր, որ նրա աչքերը փայլում էին: Դա հասկանալի էր, քանի որ եթե երկրպագուների ու թիմակիցների համար դա Եվրոպայի լիգայի հերթական հանդիպումն էր, նրա համար դա կյանքի խաղ էր: Դա հնարավորություն էր ցույց տալու, թե ինչ լավ ֆուտբոլիստի է Մոուրինյոն քանի ամիս նստեցրել պահեստայինների նստարանին: Մխիթարյանն ամենուր էր: Նա սկսեց խաղը «տասը համարի» դիրքում, հետո խաղում էր ձախից, վերջում տեղափոխվեց աջ եզր:

Բոլոր դիրքերում նրա դերը թիմի գործողություններում զգալի էր: Իր ճկունությամբ անընդհատ ստիպում էր Ռունիին ու Իբրահիմովիչին ավելի ակտիվ գործել, միշտ բացվում էր: Թվում էր՝ նա շատ արագ է շարժվում ու շատ արագ է մտաշում  իր որոշ թիմակիցների համեմատ: Վիճակագրությունը ամեն բան ասում է: Հենրիխը վեց հարված է կատարել՝ դա ավելի շատ է, քան «Ֆեյնորդի» կողմից կատարվածները: Երեք գոլային պահ ստեղծեց: Նրա փոխանցումների ճշտությունը 85 տոկոս էր, ինչը հարձակողական քառյակի ֆուտբոլիստի համար լավ ցուցանիշ է: Նա անգամ հաղթեց օդային մենամարտերից մեծ մասում:

Պատահական չէր, որ ֆուտբոլագետ անգլիացիները նրան ծափողջյուններով ճանապարհեցին: Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ կիրակի օրը Մոուրինյոն նրան դաշտ դուրս կբերի «Վեսթ Հեմի» հետ խաղում: Վերջինս Անգլիայի ֆիզիկապես ամենաուժեղ պատրաստված թիմերից է: Հնարավոր է պորտուգալացին համարի, որ Մխիթարյանը պատրաստ չէ այդպիսի ֆուտբոլի համար: Բայց գոնե պահեստայինների թվում այդ խաղում նա պետք է լինի, իսկ մյուս գավաթային խաղում նույն «Վեսթ Հեմի» հետ հիմնական կազմում: Հակառակ դեպքում Մոուրինյոն կկորցնի «Յունայթեդի» երկրպագուների աջակցությունը, որոնք արդեն սկսում են կասկածել նրա ադեկվատության վրա»,- Ասաց Պետրոսյանը:

Վերա Մատիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ