News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը: (ֆոտոռեպորտաժ)

ՀՀԿ համագումարն ավանդաբար սկսվեց ՀՀ օրհներգի հնչեցմամբ, իսկ ՊՆ թիվ 60925 զորամասի ավագ գնդերեց տեր Արիս քահանա Խաչատրյանը տերունական աղոթքը կարդաց։ ՀՀԿ հերթական` 16-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու համար ընտրվել է 1790 պատվիրակ: Այս մասին համագումարի մեկնարկին հայտարարեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ պահին գրանցվել է 1742 պատվիրակ: Այն ընտրված պատվիրակների թվի 2/3-ից ավելին է:

Համագումարին հրավիրված են մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաեւ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հայաստանյան կուսակցություններից ՀՀԿ համագումարին կմասնակցեն  «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, «Մայր Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, «Ռեֆորմիստներ» կուսակցություն:

ՀՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետու ելույթով, կընտրվի կուսակցության նախագահ եւ գործադիր մարմին, փոփոխություններ կլինեն ՀՀԿ ծրագրում եւ կանոնադրությունում: 

Սպասվում է, որ լուրջ փոփոխություններ կլինեն կուսակցության ղեկավար կազմում: Մասնավորապես, այնտեղ կընդգրկվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հավանական է, որ Կարեն Կարապետյանը կդառնա կուսակցության փոխնախագահ:

Նշենք, որ Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը վերջինն է  2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, հետեւաբար, ՀՀԿ-ն հենց այս համագումարում կճշգրտի այն մեկնարակային պայմանները, որոնցով կսկսի նախընտրական շրջանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Ամենաշատ