News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի դատախազությունը հարցաքննել է նախագահ Փակ Կըն Հյեի մտերիմ ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի քրոջը, որը երկրում ծավալված քաղաքական եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտն է:

Ցոյ Սուն Դըքի հետ քննիչների զրույցի մանրամասները չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ նա եւ նախագահ Փակ Կըն Հյեն հաճախել են միեւնույն ավագ դպրոցը: Դրանից զատ, Ցոյ Սուն Դըքը Ցոյ Սուն Սիլի հարազատ քույրն է եւ Չան Սի Հոյի մայրը, որը կալանավորվել է նոյեմբերին՝  2018 թվականի Օլիմպիական խաղերին Հարավային Կորեայի նախապատրաստությանն ուղղված գործարքներով դրամական միջոցների մի մասը յուրացնելու կասկածանքով:

Ցոյ Սուն Սիլը Հարավային Կորեայի կառավարությունում պաշտոնապես ոչ մի պաշտոն չի զբաղեցնում: Նա Ցոյ Տըհե Մինի դուստրն է, որը Փակ Կըն Հյեի համախոհն է եւ նախագահ Սոն Յոյե Հյեի նախկին քարտուղարի կինը: Հարավային Կորեա վերադառնալուց հետո Ցոյ Սուն Սիլը կալանավորվել է: Նրան եւ նախագահի աշխատակազմի երկու նախկին բարձրաստիճան աշխատակիցների ծառայողական իրավասությունների չարաշահման եւ կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ Հարավային Կորեայի դատախազությունը խուզարկություն են կատարել նախագահական նստավայրում: Դրանից զատ, քննության ներկայացուցիչները Փակ Կըն Հյեի փաստաբանին ծանուցում են ուղարկել սկանդալի հետ կապված նախագահի զրույցի ներկայանալու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ