News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում բնակվող Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը՝ Խուանիտան, հաղորդել է, որ չի մասնակցելու Կուբայի հեղափոխության առաջնորդի հուղարկավորությանը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Miami Herald-ը:

«Ուզում եմ հստակեցնել, որ ես երբեք կղզի չեմ վերադարձել եւ իմ ծրագրերում նման բան չկա»,- հայտարարել է Խուանիտա Կաստրոն: Նա պարզաբանել է, որ հասկանում է այն կուբացիների զգացմունքները, որոնց հետ 51 տարի աքսորի մեջ է, եւ որոնք թողել են հայրենիքը՝ հանուն նրա ազատության պայքարի վայր գտնելու համար:

Նա պատմել է, որ Կուբայից հեռանալուց հետո կորցրել է իր հարազատների աջակցությունը, իսկ Ֆիդել Կաստրոյի քույրը լինելու պատճառով ԱՄՆ-ում բախվել է իր հայրենակիցների բացասական վերաբերմունքին:

Խուանիտա Կաստրոն, միաժամանակ, խոստովանել է, որ վշտացած է եղբոր մահվան առիթով: «Որպես Ֆիդելի քույր՝ ես սգում եմ մարդու կորուստը, որում իմ արյունն էր հոսում, ինչպես դա եղավ, երբ մահացան իմ եղբայրն ու քույրը՝ Ռամոնն ու Անխելիտան»,- ասել է նա:

Խուանիտա Կաստրոն Կուբայից հեռացել է 1964 թվականին, եղբոր իշխանության գալուց հետո, իսկ ԱՄՆ-ում նա բազմիցս քննադատել է Կուբայի իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ