News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մոսկվայում պարզել են Լիտովյան բուլվարում Հայաստանի քաղաքացու «պատվերով» սպանության հնարավոր շարժառիթները: Վարկածի համաձայն՝ դա կարող էր Գիո Գյուրզա մականունով հայտնի «օրենքով գող» Գեորգի Շիրինովի հետ հաշվեհարդարի համար վրեժխնդրություն լինել:

Իրավապահ մարմինների աղբյուրը «Ռոսբալտ»-ին պատմել է, որ հոկտեմբերի վերջին Գեորգի Շիրինովին անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները նրա մոտ գանգուղեղային վնասվածք են գտել, նա կոմայի մեջ է ընկել, իսկ հետո՝ մահացել: «Օրենքով գողի» ծանոթները, անհայտորեն իմանալով, թե ինչ է կատարվել, քննիչների հետ շփվելու առանձնակի ցանկություն չեն ցուցաբերել՝ խոստանալով, որ ինքնուրույն կպարզեն: Օպերատիվ ուղիով հաջողվել է պարզել կատարվածի մոտավոր պատկերը:

Մոսկվայում Շիրինովն ու նրա մի քանի ընկերներ կոնֆլիկտ են ունեցել: «Սովորական կենցաղային պատմություն. հարբած սեղանակիցները վիճել են, ծեծկռտուք է սկսվել»,- ասել է գործակալության աղբյուրը: Գիո Գյուրզան լավ ծեծվել է, բայց կարողացել է ոտքի վրա մնալ, քայլել: Նրան մեքենայով տուն են հասցրել, որտեղ վիճակը սկսել է վատանալ: Նա կորցրել է գիտակցությունը եւ ընկել, եւ հիմա դժվար է ասել, արդյո՞ք վնասվածքը ծեծկռտուքի ժամանակ է ստացել, թե՞ տանն ընկնելիս:

Հայտնի է, որ Շիրինովի հակառակորդները Հայաստանից են եղել: «Նրանց ինքնությունը պարզվեց, երբ տեղի ունեցավ Լիտովյան բուլվարում Հայաստանի քաղաքացու սպանությունը: Նորից օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ զոհվածը հոկտեմբերի վերջին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից է, ինչ-որ մեկին ծեծել է, ամենայն հավանականությամբ՝ զոհը հենց «օրենքով գողն» է եղել: Սա դեռեւս վարկած է, բայց ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում»,- ասել է աղբյուրը:

Լիտովյան բուլվարում սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի գիշերը: Տղամարդը սեւ BMW-ով մոտեցել է տանը: Երբ դուրս է եկել մեքենայից եւ փակել դուռը, մոտեցել է զինված մարդասպանը, կրակ բացել զոհի ուղղությամբ, մի քանի գնդակ էլ դիպել է ավտոմեքենային: Հայաստանի քաղաքացին տեղում մահացել է: Մարդասպանին որոնում են:

«Օրենքով գող» Գեորգի Շիրինովը քրեական աշխարհում նշանակալի անձ չէր: Նա «թագադրվել» է շուրջ մեկ տարի առաջ, հիմնականում բնակվում էր Մերձմոսկվայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ