News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթում է աջ կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում՝ հավաքելով 60% ձայն: Այսպիսին են բելգիական RTBF մեդիահոլդինգի հարցման արդյունքները:

«Ընտրատեղամասերի ելքի մոտ Odoxa-ի եւ Opinion Way-ի անցկացրած հարցումների արդյունքներով՝ 60%-ով ձայնով հաղթանակում է Ֆիյոնը: Այս թվերը, սակայն, կարող են փոխվել, չնայած միտումն արդեն պարզ է»,- հաղորդում է RTBF-ը:

Առաջին անգամ փրայմերիզին մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ֆրանսիացիները՝ անկախ կուսակցական նախապատվությունից: Երկրորդ փուլում առաջադրված էին նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ Բորդոյի նախկին քաղաքապետ Ալեն Ժյուպեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ