News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանը արտահերթ ծնողական ժողով է հրավիրել՝ հասկանալու համար սաների դժգոհությունը:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտից «Փոքր Մհեր» կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։

«Երեխաներն ինչ-որ բան են ուզում ասել, հիմա մենք արտահերթ ծնողական ժողով ենք հրավիրել, որ քննարկենք: Փորձում ենք օրենքի յուրաքանչյուր կետ կիրառել, երեխաները երեւի թե մինչեւ այդ ազատ են եղել, իրանց համար անհասկանալի է: Երեխա են, չեն պատկերացնում… երեխաներն ուզում են, որ իրենց ծնողները գան, մենք էլ հրավիրել ենք արտահերթ ծնողական ժողով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Յաղմուրյանը:

Նշենք, որ Յաղմուրյանը նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ: Կրթահամալիրի սաները պնդում են, որ նրա նշանակումից հետո մթնոլորտը փոխվել է, նույնիսկ սպայական կազմի վերաբերմունքն է այժմ ուրիշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ