News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորների միությունում այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի է ունեցել 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության հանձնման միջոցառում:

Բադալյանների ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Ռոմիկ, Վահե եւ Վիգեն Բադալյանները, ովքեր հանդիսանում են «Կովկաս» ռեստորանային համալիրի, «Ֆասթ կրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, մեկական միլիոն դրամ նվիրաբերեցին 2016 թվականին զոհված զինվորականների ընտանիքներին, ներառյալ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների, որոնց թիվն այս տարի հասել էր 129-ի:

Վահե Բադալյանը ելույթի մեջ նշեց, որ ցավոք, այս տարի զոհերի թիվն ավելացել է, բայց նրանք իրենց կյանքը նվիրաբերել են մեր բոլորիս երազած Հայաստանի համար: Նա հույս հայտնեց, որ 2017 թվականը կլինի խաղաղության տարի:

Դրամական օգնության հանձնումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարը Վահե Բադալյանին պարգեւատրեց կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալով՝ մատաղ սերնդի եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի եւ «Պատանի երկրապահ» ճամբարային ռազմաուսումնական հավաքներին աջակցություն ցուցաբերելու համար:

Իր եզրափակիչ ելույթում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը եւս շնորհակալություն հայտնեց գործարար եղբայրներին՝ ավանդույթ դարձած նախաձեռնության համար: Նրանց ծնողները՝ Ռոմիկ Բադալյանը եւ Անահիտ Մարգարյանը պարգեւատրվեցին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալներով: Իսկ Վահե Բադալյանին հանձնվեց «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալ:

Տպել
Ամենաշատ