News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԳԴՀ Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել Գերմանիայի կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման իստիտուտի փորձագիտական խմբի կողմից (ACQUIN) օտարերկրյա մի քանի համալսարանների, այդ թվում նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի պաշտոնական հավատարմագրման արարողությունը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը ներկա էին Բավարիայի կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Թրիսդորֆի քաղաքապետը, ինչպես նաեւ օտարերկրյա դեսպաններ եւ դիվանագետներ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: ՀՀ դեսպանի խոսքով՝ 1999թ. ի վեր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի միջեւ համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքները, իսկ այդ արդյունավետ համագործակցության հիմնաքարերը դրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ եւ ներկայումս Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի գիտաշխատող Արամ Արիստակեսյանի կողմից: Դեսպանը նաեւ հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակը հետագայում ավելի կընդարձակվի՝ ներառելով նաեւ գյուղատնտեսության այլ ոլորտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ