Կուբայի  մայրաքաղաք Հավանայում Ֆիդել Կաստրոյի հրաժեշտի արարողությունը սկսվել է հրետանու 21 համազարկով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Արարողության մեկնարկից հետո ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները։

Հանգուցյալ նախագահի դիափոշով անոթը դրվել է Հեղափոխության հրապարակի Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում, որտեղ այսօր մեծամասշտաբ հանրահավաք է ընթանում։

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել էր նոյեմբերի 26-ին 90 տարեկան հասակում։