News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք հուսով ենք, որ դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված ավելի հավասակշռված, ԵՄ–ի ապագային լրջորեն դրական տրամադրված մոտեցումներ կլինեն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է վերջին շրջանում ԵՄ–ի կողմից Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին։ «Ուզում եմ շեշտել, որ եթե ԵՄ–ի հետ Թուրքիայի հարաբերությունները բացասական ուղղությամբ շարժվեն, Թուրքիայից ավելի շատ կտուժի հենց ԵՄ–ն։ ԵՄ քաղաքական գործիչներին իմ խորհուրդն է, որ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները վերադարձնելու համար քայլեր անեն»,–ասել է Նուման Քուրթուլմուշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ