News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օհայոյի համալսարանում ուսանողների վրա հարձակվողը, պարզվում է, 18 –ամյա փախստական է Սոմալիից։ NBC-ի փոխանցմամբ, 18-ամյա Աբդուլ Ռազակ Ալի-Արտանը իր ընտանիքի հետ 2007-ին փախել էր Սոմալիից, մինչեւ 2014-ը ապրել է Պակիստանում, որից հետո նա ԱՄՆ-ում բնակության թույլատվություն է ստանել ու տեղափոխվել այնտեղ։

Աբդուլին սպանել է ոստիկանը այն բանից հետո, երբ տղան մեքենայով բախվել է համալսարանի շենքին, հետո մսի դանակը ձեռքին սկսել հարձակվել ուսանողների վրա։ Հարձակման հետեւանքով 10 մարդ է տուժել, որոնք դանակով տարբեր վնասվածքներ են ստացել, մի քանիսին էլ Աբդուլը մեքենայով էր հարվածել։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակվողի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ