News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիդել Կաստրոյի վերջին հրաժեշտի արարողությանն առնվազն 25 համաշխարհային առաջնորդ կմասնակցի, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրներից 15 նախագահներ: Այս մասին հաղորդում է վենեսուելական El Universal-ը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Հավանա կժամանեն, մասնավորապես, Վենեսուելայի, Բոլիվիայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի եւ Մեքսիկայի նախագահները, ինչպես նաեւ 1975-2014 թվականներին գահակալած Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը: Սպասվում է, որ եվրոպական երկրներից բարձր մակարդակով արարողությանը կմասնակցի միայն Հունաստանը. Հավանա կժամանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Կարիբյան պետություններից էլ յոթ վարչապետ կժամանի:

Ռուսաստանից արարողությանը կմասնակցի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կաստրոյի աճյունափոշով սափորը կանցնի ամբողջ երկրով՝ 1959 թվականի հունվարին բռնապետ Ֆուլհենսիո Բատիստայի տապալումից հետո Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ Ազատության քարավանի պատմական երթի ուղիով:

Ֆիդել Կաստրոն վախճանվել է անցյալ ուրբաթ, 90 տարեկանում: Նրա վախճանի մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է եղբայրը՝ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ