News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանի դանակահարության դեպքից NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում: Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է նշված գիշերային ակումբ, որտեղ իրեն կորցրած բարձրացել է ակումբի բեմահարթակին եւ զվարճացել: Ապա վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ, որի ընթացքում էլ դանակի վնասվածք ստացել: Նրան դանակահարելու մեջ կասկածվում է Աբովյանի Չեչեն մականունով բնակիչը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող «Ջունգլ»-ը նախօրեին վաղ առավոտյան տեղափոխվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ «Ջունգլ» մականվամբ հայտնի Գեւորգ Սարգսյանն իրենց մոտ է տեղափոխվել կտրած-ծակած վերքերով: Սարգսյանի վիճակը կայուն է գնահատվում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշենք, որ կիրակի առավոտյան համացանցում տեղեկություն էր տարածվել, որ նախօրեին Գեւորգ Սարգսյանը փողոցում ծեծել է իր կնոջը, անգամ տեսանյութ էր տարածվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ