News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի կառավարությունը պատրաստ է Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ նոր իշխանությունների հետ կառուցողական հարաբերություններ հաստատել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Կլաուդիա Ռուիս Մասիեուն:

«Բայց դա մենք կանենք՝ հենվելով փոխադարձ հարգանքի եւ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության նախապայմանների վրա, այս մասին երկրի նախագահը հստակ է արտահայտվել եւ մեզ համապատասխան հանձնարարականներ է տվել՝ Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցների արժանապատվությունը եւ իրավունքները պաշտպանելու վերաբերյալ, որը մեզ համար առաջնահերթություն է եւ մշտական պարտականություն, եւ մենք այդ հարցում ոչ մի հետքայլ չենք անի»,- Մեխիկոյում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է Մասիեուն:

Հիշեցնենք, որ Թրամփի նախընտրական արշավի կետերից մեկը վերաբերում էր Մեքսիկայի հաշվին սահմանպահ պատի կառուցմանը: Նրա կարծիքով՝ այդպիսի ֆիզիկական արգելապատնեշը կկանխեր ԱՄՆ ապօրինի միգրացիան: Թրամփը խոստացել էր պատի կառուցման համար Մեքսիկայից 5-ից մինչեւ 10 մլրդ դոլար պահանջել՝ նշելով, որ իր համար, որպես բիզնեսմենի, դա «հեշտ գործարք» կլինի երկրների միջեւ առկա «առեւտրային անհավասարակշռության» պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ