News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադան ընդլայնել է հակառուսական անհատական պատժամիջոցների ցուցակը։ Դրանում ներառվել է եւս 158 մարդ, այդ թվում՝ Պետդումայի 6 պատգամավոր Ղրիմից, հայտնում է BBC–ն։

«Ցուցակի ընդլայնումը պետք է Ռուսաստանի վրա ճնշումը պահելու համար, մինչեւ նա ամբողջովին չկատարի Ուկրաինայի նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները։

Այդ պատժամիջոցները պատասխան են սեպտեմբերի 18-ին Պետդումայում Ղրիմից պատգամավորներ ընտրվելուն։ Կանադան չի ընդունում այդ ընտրությունների օրինականությունն ու արդյունքները, որոնք ընթացել են Ղրիմի օկուպացված թերակղզում, ինչպես երբեք չի ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի եւ Սեւաստոպոլի անեքսիան»,– ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ