News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր ամբողջ լրատվական դաշտը ողողված է ընդդիմադիր գործիչներով, որ ալիքը միացնում ես՝ բոլորը վերագրվում են ընդդիմադիր գործիչների ելույթներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում «կուսակցությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների դժգոհությանը այն մասին, որ իրենց ելույթները չեն հեռարձակվում հեռուստատեսությամբ, Վ. Բաղդասարյանը նշեց. «Դուք հիշո՞ւմ եք՝ 10-15 տարի առաջ որեւէ ընդդիմադիր գործիչ կարողանար երեւալ Հանրայինի կամ «Արմենիայի» եթերում։ Այսօր ամբողջ լրատվական դաշտը ողողված է ընդդիմադիր գործիչներով, որ ալիքը միացնում ես՝ բոլորը վերագրվում են ընդդիմադիր գործիչների ելույթներին։ Տիգրան Ուրիխանյանն ասում էր՝ ինձ չեն ցուցադրում, հաջորդ օրը միացնում եմ հեռուստացույցը՝ ամբողջ «Հ2»-ը Տիգրան Ուրիխանյանն է՝ իր բնակարանով, իր ընտանիքով, զարմանում եմ, որ այս հեռուստաընկերությունները պրովոկացիայի են ենթարկվում։ Ի՞նչ է կատարվում, ես չեմ հասկանում: Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նաեւ խոսեց Էդմոն. Մարուքյանի կողմից հնչեցված՝ Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունների մասին՝ հեգնանքով նշելով. «Անընդհատ թմբկահարում են Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները։ Ես զարմանում եմ, բայց մեր երիտասարդ գործընկերոջը (նկատի ունի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին-խմբ) բավականին գնահատական եմ տալիս։ Նախընտրական փուլում երկու կայացած կուսակցությունների «պլեն» է վերցրել էդ մարդը՝ իր պրովոկացիաներով, շանտաժով, ես զարմանում եմ՝ այս կայացած քաղաքական ուժերն ինչպե՞ս են այդ պրովոկացիաներին ենթարկվում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ