News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԶԾ ֆինանսական աջակցությամբ նոյեմբերի 25-26-ին տեղի ունեցավ Ազգային աջակցման մարմնի միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որի ժամանակ խաղարկվեց սիմուլացիոն վարժանք:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարժանքի նպատակն էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավել աղետի ժամանակ առաջացած խնդիրներին լուծման գործընթացներին:

Վարժանքի ժամանակ խաղարկվեցին տարբեր իրավիճակներ՝ ուժեղ երկրաշարժի դեպքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործողությունները, աղետից հետո արագ վերականգնման, միաժամանակ բազմաթիվ փրկարարական ստորաբաժանումների եւ մարտավարական բեռի ընդունման հարցերը: Խաղարկվեցին նաեւ ազգային աջակցման մարմնի գործողությունները միջազգային թիմերի ընդունման, երկրով տեղափոխման եւ գործողությունների ծավալման ուղղությամբ:

Հանդիպման հիմնական նպատակն էր նաեւ աջակցել ՀՀ պետական կառավարման մարմիններին` մշակելու Ազգային աջակցման մարմնի ներդրման ու գործարկման ղեկավարող փաստաթղթերը, կանոնակարգել այդ մարմնի գործունեությունը, ինչպես նաեւ աջակցել Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու եւ ՀՀ պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումից բխող գերատեսչության պլանները մշակելու գործում:

Տպել
Ամենաշատ