News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր խորհրդարանում ընդդիմությունը կարող է քննարկման համար արտահերթ հարցեր բարձրացնել: Այս մասին նոյեմբերի 29-ին՝ ԱԺ կանոնակարգի նոր խմբագրմամբ օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարեց Իրավական հանձնաժողովի հանրապետական անդամ Վահրամ Մկրտչյանը: Օրինագիծը կազմել են իշխանական պատգամավորները (ՀՀԿ-ի եւ ՀՀԴ-ի), որպեսզի արտացոլեն սահմանադրական բարեփոխումների համաձայն ապագա գումարման խորհրդարանի աճող դերը:

Խորհրդարանի լիագումար նիստերը կանցկացվեն 2 շաբաթը մեկ՝ երրորդ շաբաթում, երեքշաբթիից մինչեւ ուրբաթ (այժմ՝ երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի): Երեքշաբթիի նիստերին օրվա երկրորդ կեսին ընդդիմությունը կարող է իր հայեցողությամբ քննարկման ներկայացնել ցանկացած հարց: Օրվա երրորդ կեսին կքննարկվեն հանրության համար հրատապ հարցերը: Այդ հարցերը կարող են բարձրացնել պատգամավորների ընդհանուր թվի քառորդ մասը:
Երեքշաբթիները, ինչպես հիմա, կավարտվեն պատգամավորների ելույթներով: Ընդդիմադիր խմբակցությունների համար առաջին երեք ելույթների արտոնությունը կչեղարկվի, սակայն բոլորը կհասցնեն ելույթ ունենալ, քանի որ նիստը չի սահմանափակվի 18.30-ով եւ կընթանա մինչեւ վերջին ելույթը:
Չորեքշաբթի նիստի երրորդ մասում նախատեսված է նոր բլոկ՝ խմբակցությունների ելույթներ: Իսկ օրվա վերջին, ինչպես հիմա, խորհրդարանում կանցկացվի կառավարական ժամ՝ նախարարներին ուղղված հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ