News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներից մեկում նոյեմբերի 26-ին կնոջը ծեծելու մեջ մեղադրվող Գեւորգ Սարգսյանի նկատմամաբ խափանման միջոց ընտրվել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016թ. նոյեմբերի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ նախաքննության համար գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ ու անմիջապես ձեռնարկել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Կինը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ։ Ամուսինը հրաժարվել է ցուցմունք տալ եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել՝ ամուսինների միջեւ վիճաբանության պատճառների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք։ Կնոջ նկամտամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ