ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 480.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 508.68 դրամ (նվազել է 1.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 598.79 դրամ (աճել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (մնացել է անփոփոխ):
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 257.47 դրամ, ոսկի՝ 18,322.41 դրամ, պլատին՝ 14,062.1 դրամ։
Նոյեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։