News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի կառաջարկի պաշտպանական հիմնադրամի (European Defence Fund) բազմամիլիարդանոց նախագիծ, հայտնում է Financial Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ պլանով նախատեսվում է քիբերանվտանգության, ռազմական նավաշինության մեջ ներդրումների եւ անօդաչու ավիացիայի ոլորտում հետազոտությունների համար նախատեսված միջոցների կտրուկ աճ:
Նախագծով, որը կներկայացնի Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնեն, նաեւ նախատեսված է ռազմական սարքավորումների հետագա ստանդարտացում եւ անվտանգության ու պաշտպանական նպատակներով Եվրամիության տիեզերական ծրագրերի օգտագործում:

Պարբերականը Եվրամիության ռազմական բյուջեի աճը կապում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ, որը եվրոպական դաշնակիցներից պահանջում է համապատասխան ծախսերի աճ: Սակայն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը դեռեւս սեպտեմբերի վերջին՝ մինչեւ ԱՄՆ նախագահի ընտրություններն է խոստացել եվրոպական պաշտպանական հիմնադրամի պլան ներկայացնել:

Նախկինում Յունկերը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ԱՄՆ-ը հետագայում հազիվ թե մտահոգվի Եվրոպայի անվտանգության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ