News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, դիմելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, ասել է Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաեւ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտների շուրջ:

Ստեղծվել է նաեւ ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն  ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաեւ միջազգային ֆորումներ եւ ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:

«Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը եւ հետաքրքրվել. «Ի՞նչ  է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»:

Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը,  հնարավոր է դարձել ավելի որակյալ եւ մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն  ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ