News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-24-ին Ժնեւում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն իր 59-րդ նստաշրջանում քննարկեց Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների, ոստիկանության, դատախազության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, ինչպես նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչները, ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Զեկույցի դիտարկումն անցել է Կոմիտեի անդամների հետ բաց եւ կառուցողական երկխոսության մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել է Կոնվենցիայում ամրագրված իրավունքների իրականացման ընթացքը: Կոմիտեն դրական է գնահատել ՀՀ չորրորդ զեկույցը սահմանված վերջնաժամկետից շուտ ներկայացնելու փաստը:

Պատասխանելով Կոմիտեի անդամների հարցադրումներին՝ ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է այս ոլորտում վերջին չորս տարիների դրական զարգացումները, ինչպես նաեւ ընթացիկ ռազմավարական ծրագրերը եւ ձեռնարկվող քայլերը՝ ոլորտը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2015 թվականի հունիսին ընդունված օրենսդրական փաթեթին, ինչի արդյունքում Քրեական օրենսգրքում տրված սահմանումը համապատասխանեցվել է Կոնվենցիայի առաջին հոդվածին, մանրամասն պատասխաններ են տրվել հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ:

Կոմիտեի անդամները տեղեկացվել են նաեւ ս.թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների` քաղաքացիական անձանց թիրախավորելու, խոշտանգումների եւ սպանությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ