Չինաստանի հյուսիս–արեւմուտքում 49 կրաքարե ձագարափոս են գտել։ Դրանցից մեկը հսկայական չափերի է, իսկ 17-ը՝ խոշոր։ Մասնագետները ենթադրում են, որ դրանք աշխարհի ամենամեծ կրաքարե գոյացություն են, որը կազմված է նման երկրաբանական գոյացություններից, գրում է Daily Mail–ը։
Կրաքարե փոսերը գտնվում են հյուսիսային լայնության 32 եւ 33 աստիճանում եւ 600 քառ/կմ տարածք են զբաղեցնում։
Ամենամեծ ձագարափոսն ունի 520 մ տրամագիծ եւ 320 մ խորություն։
Գիտնականներն այս փոսերը գտել էին 5 հազար քառ/կմ տարածքում պեղումներ կատարելիս։ Նրանք գտել են նաեւ 50-100 մ տրամագծով 50 փոսեր եւ 50 բնական քարանձավ։