News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում արդեն երկրորդ օրն է արգելափակված են «Ամերիկայի ձայն» ու «Ազատություն» ռադիոկայանների կայքերը, հայտնում է contact.az–ը։

Կապի նախարարությունը, Էլեկտրոնային անվտանգության կենտրոնն ու երկրում ինտերնետային կապի գլխավոր մատակարար «Դելտատելեքոմ» ֆիրման ոչ մի մեկնաբանություն ու բացատրություն չեն տալիս այս կապակցությամբ։ Երկրի սահմաններից դուրս կայքերը առաջվա պես հասանելի են։ Էլեկտրոնային անվտանգության կենտրոնը տեխնիկական հնարավորություններ ունի արգելափակման պատճառները անմիջապես պարզելու համար, եթե դա ինչ-որ մեկը միտումնավոր է արել։ Այն փաստը, որ պաշտոնական մարմինները հրաժարվում են բացատրել, թե ինչ է կատարվում, վկայում է այն մասին, որ արգելափակումը իշխանությունների հսկողության տակ է տեղի ունեցել, նշում են հոդվածագրերը։

Թե ինչ նպատակով է դա արվում, բարդ է ասել, բայց բացառված չէ, որ իշխանութունները ձգտում են կրճատել այն հարթակները, որտեղ ակտիվ քննադատում են իշխանություններին գազի ու լույսի սակագները բարձրացնելու համար։ Այդուհանդերձ, Facebook-ի տարածքում նման քննադատությունները հաջողությամբ շարունակվում են։

Ի դեպ, «Ազադլիգ» միակ ընդդիմադիր թերթի կայքի աշխատանքում էլ վերջին օրերին մշտապես խափանումներ կան։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ