News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրացիսկոսը հանդիպել է հանրահայտ գիտնական Սթիվեն Հոքինգի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Գիտությունների պապական ակադեմիայի լիագումար նստաշրջանի ժամանակ, որին մասնակցում էր մոտ 60 մարդ։

Վատիկանի ռադիոն հայտնում է, որ ամբողջ աշխարհի գիտնականները հավաքվել էին Պիա 4-րդի վատիկանյան առանձնատանը, որպեսզի քննարկեն գիտական հետազոտությունների ազդեցությունը հասարակության ու շրջակա միջավայրի վրա։ Հռոմի պապի խոսքով այսօր մենք նկատում ենք գիտական համայնքի ու քրիստոնյա համայնքի միջեւ դաշինքի ամրապնդում, մեր ընդհանուր տունը բնապահպանական կոլապսից պաշտպանելու գործում։

Քահանայապետը բոլոր գիտնականներին կոչ է արել ազատ լինել քաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական շահերից ու միջդիսցիպլինար երկխոսություն վարել։ Պապը արձանագրել է, որ միջազգային քաղաքականությունը հեշտությամբ մերժում է գիտական խորհուրդները, անտեսում կամ մերժում շրջակա միջավարի մասին համաշխարհային համաձայնագրերի պահանջները, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ