News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 29-ին համատեղության կարգով Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ ք. Վիլնյուս) իր հավատարմագրերը հանձնեց Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Լատվիա հարաբերություններին եւ դրանց առավել խորացմանն առնչվող հարցեր: Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Նախագահ Վեյոնիսը կարեւորեց երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ակտիվացումը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափի կարեւորությունը:

Զրուցակիցները նաեւ անդրադարձան ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն կստորագրվի մոտ ապագայում:

Լատվիայի նախագահը եւ Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Լատվիայի` հիմնահարցի առնչությամբ հավասարակշռված մոտեցման կապակցությամբ, եւ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափին միջազգային հանրության աջակցության կարեւորությունը: Նախագահ Վեյոնիսը վերահաստատեց հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Լատվիայի դիրքորոշումը: 

Տպել
Ամենաշատ