News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դպրոցահասական երեխաներ ունեցող քաղաքացիների մեծ մասը համաձայն չէ Կրթության եւ գիտության նախարարության որոշման հետ, որ երկրում սուր շնչառական հիվանդությունների և գրիպի պատճառով դպրոցներում դասերը հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա։

Մայրաքաղաքի փողոցներում NEWS.am-ի անցկացրած հարցախույզի մասնակիցների մեծ մասը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է որոշ ժամանակով հետաձգել դասերը, որպեսզի վարակների տարածումը կանխվի։

«Իմ էրեխեն լավանում ա, ես էդքան գումար եմ ծախսում, ուղարկում եմ դպրոց, ինքը իրա դասարանից ինչ-որ մեկից էլի վարակվում ա, ու ես նորից պետք ա էդ գումարը ծախսեմ, որ բուժեմ: Ավելի լավ ա՝ դպրոցները փակեն մի քանի օրով, որ բոլոր երեխաները լավանան, գնան դպրոց»,– ասաց հարցախույզի մասնակիցներից մեկը։

Ծնողներին անհանգստացնում է նաեւ այն, որ երեխաները հաճախակի բացակայությունների պատճառով ուսումնական ծրագրից հետ են մնում։

«Ստիպված են հաճախում դպրոց՝ դասերը և գրավորները բաց չթողնելու համար, բայց սա ևս նպաստում է գրիպի մասշտաբների մեծացմանը»,– ասաց մի քաղաքացի։

«Անցած անգամ հարցրի՝ շատ կա՞ն բացականեր, ասաց՝ պապի՛, 21-ից 20-ը բացակա էին»,– պատմեց մեկ ուրիշը։

Կրկնակի վարակման վտանգն ու երկարատեւ բուժումները նաեւ մեծ ծախսերի հետ են կապված։ Դեղերի թանկության պատճառով շատերը նախընտրում են զբաղվել ինքնաբուժությամբ, ինչն էլ իր հերթին է դանդաղեցնում կազդուրման ընթացքը, երբեմն՝ հանգեցնում բարդությունների:

«Ես ասում եմ՝ ջհանդամը, մեծ եմ,  ոչինչ, մի կերպ յոլա կտանեմ, բայց երեխաների դեղերը առնում ենք: Երկուսին իրար հետ 57 հազար փող եմ տվել»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մի քաղաքացի էլ մտահոգություն հայտնեց, որ բժիշկները համագործակցում են դեղատների հետ եւ հիվանդներին ուղղորդում կոնկրետ դեղատներ։

«Մեծամասնությունը նենց թանկ դեղեր են նշանակում: Ոնց որ պոլիկլինիկան ունի իրա դեղատունը. էդ կողմի վրա են ուղղում»,– ասաց նա։

 Ի դեպ, հարցման մասնակիցների մեծ մասը նշում էր, որ իրենց տանն այս պահին կա հիվանդ երեխա:

Տպել
Ամենաշատ