Ford Fiesta–ն պաշտոնապես ներկայացվել է Գերմանիայում, սակայն մոդելի մասին շատ սուղ տեղեկություններ են ներկայացվում։ Թեպետ նոր հեչբեքի վաճառքի մեկնարկին մի քանի ամիս է մնացել, արտադրողը դեռեւս նախընտրում է պահել ինտրիգը, հայտնում է «Ավտովեստի»–ն։
Նոր Fiesta–ն ստացել է արդիականացված արտաքին, որը խստորեն պահպանել է Focus ընտանիքի ոճը։ Միաժամանակ ակնհայտ են էքստերիերի կոմպակտ հեչի առանցքային տարրերը պահպանելու ջանքերը։
Ford Fiesta–ն կունենա էքստերիերի 4 տարբերակ։ Բազայինը, ըստ երեւույթին, կլինի Titanium–ը, ST-Line տարբերակը որոշ սպորտային տարրեր կստանա։ Active տարբերակը կունենա որոշ ամենագնացային բնութագրեր, իսկ Vignale մոդիֆիկացիան ավանդաբար կտարբերվի ավելի շքեղ հարդարմամբ։