News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքն ակնկալվում է 6 մլրդ 245 մլն դոլարի չափով: Այս մասին նոյեմբերի 30-ին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

2016-ի տվյալներով՝ պետական պարտքն ակնկալվում է 5 մլրդ 849 մլն դոլար: Խոսքը կառավարության եւ Կենտրոնական բանկի ընդհանուր արտաքին եւ ներքին պարտքի մասին է: Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը կանխատեսվող է եւ կարող է փոփոխվել արժույթի փոխարժեքի տատանումներից կախված: 

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նախկինում Արամյանը նշել է, որ տնտեսական բարենպաստ կոնյունկտուրայի դեպքում բացառված չէ, որ միջոցների մի ինչ-որ մասը կհաջողվի վերաուղղել կապիտալ ծախսերին՝ չմեծացնելով ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը: 2016-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը ակնկալվում է 54,5 տոկոս, իսկ 2017-ին՝ 56,2 տոկոսից ոչ ավել: «Ես արդեն հրապարակեցի եւ՛ պետական պարտքի վիճակագրությունը, եւ՛ մեր կանխատեսումները: Կարող եմ միայն դրանք կրկնել»,- ասաց ֆինանսների նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ