News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում՝ պահանջելով վարչապետին  այցելել գյուղ  եւ լսել իրենց բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 30-ին,  հաստատեց Խաչփառի գյուղապետ  Ղազար Մարտիրոսյանը։

Նրանք բողոքում են, որ Ղուկասվանի հանքավայրը շահագործողները փոխել են իրենց գյուի տարածքով անցնող Հրազդան գետի հունը,  ավերել գետը։   Գյուղացիները պահանջում են, որ հանքավայրը շահագործող ընկերությունները  հեռու մնան իրենց տարածքից։  Գյուղապետն ասաց՝ դիմել են իրավապահ մարմինների, նույնիսկ քրեական գործ կա հարուցված, սակայն այդ աշխատանքները չեն դադարեցվում։

«Հրազդան գետը անցնում է Խաչփառ, Ղուկասավան, Դաշտավան  գյուղերի տարածքով։ Ղուկասավան համայնքի տարածքում խիճ հանող կազմակերպությունները  ավերել են գետը, մեր  համայնքի տարածքը, ամեն օր 1000-2000 տոննա խիճ են հանում  մեծ վնաս հսցնելով գետին ու հարակից տարածքին։ Հարյուր տարի անց նույնսիկ նրանց հասցրած վնասը հնարավոր չէ  վերականգնել։ Բողոքի ակցիան շարունակվում է, ես չեմ թողնում, որ ճանապարհ փակեն գյուղացիները, տարբեր ատյանների տեղյակ ենք պահել, որ գան էս խնդիրը լուծեն։ գյուղացիները հույս ունեն, որ վարչապետի այցից հետո կփոխվի իրավիճակը։ Վաղն արդեն ողջ գյուղն է ոտքի կանգնելու, եթե էքսկավատորները հետ չքաշեն»,-ասաց գյուղապետը։

 Ղազարոս Մարտիրոյսանը հիշեցրեց՝  2014 թվականին մի երեխա ընկել էր գետն ու խեղդվել, ընկերությունները դադարեցրել էին աշխատանքները, բայց նորից սկսել են։  Գյուղապետը կարծում է, թե կառավարությունը տեղյակ չէ նրանց անօրենությունից, հակառակ դեպքում թույլ չեն տա ավերել գետը։

Տպել
Ամենաշատ