News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է դրամայի բեմահարթակ դառնալ, որը ծավալվում է մեղմ եւ կոշտ ուժերի միջեւ: Այս մասին նշված է Foreign Policy-ի մեկնաբան Էմիլի Թեմքինի հոդվածում:

Թեմքինը հիշեցնում է ԱՄՆ դեսպանատան վերջերս արած հայտարարությունը, որում պատրաստակամություն է հայտնվել Հայաստանի ընտրական գործընթացին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: Հայտարարությունն ավարտվում էր այն արտահայտությամբ, որ ԱՄՆ-ը հավատարիմ է «Հայաստանում ժողովրդավարության աճի մաս մնալուն եւ երկրին կօգնի լինել անկախ, անվտանգ եւ բարգավաճող, ինչին նրա ժողովուրդն արժանի է»:

«Արդյոք սա ա՞յն բանի նշանն է, որ շուտով Հայաստանը կսկսի ամրապնդել ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի հետ կապերը: Ոչ այնքան»,- նշում է վերլուծաբանը:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում է, որտեղ իր ռուս գործընկերոջ հետ կստորագրի Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ այդ համաձայնագրով Ռուսաստանը «իբր Հայաստանին պաշտպանելու համար իր զինված ուժերն օրինականորեն օգտագործելու հնարավորություն կստանա»:

«Այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին ավելի մոտ է ձգում՝ Ադրբեջանում ոմանց վշտացնում է, որտեղ մի շարք օրենսդիրներ խնդրում են վերանայել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները»,- նշել է հեղինակը:

Սակայն Թեմքինը նախազգուշացնում է պատրանքներ չունենալ. քիչ հավանական է, որ Հայաստանը Ռուսաստանից հրաժարվի հանուն Ամերիկայի ընտրական գրկախառնության, բայց առավել քիչ հավանական է, որ Ադրբեջանը երես թեքի Ռուսաստանից եւ շրջվի իրական ժողովրդավարության կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ