News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարեւորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը եւ Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունեցող Լիտվայի հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության միջեւ ձեւավորվող համագործակցության ու փորձի փոխանակման կարեւորության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունն զգալիորեն կնպաստի երկու կառույցների առջեւ դրված խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի, հովանավորչության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարում փոխադարձ իրավական աջակցությանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:

Սաուլիուս Ուրբանավիչիուսը գոհունակությամբ է խոսել իր այցի շրջանակներում հայ գործընկերների հետ ունեցած հանդիպումների եւ քննարկումների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը Լիտվայի առաջնահերթությունների շարքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ