News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ուզում են հավաստագրել բազալտից թեթեւ ու ուժեղ դիէլեկտրիկը։ NEWS.am-ի թղթակցին «Օնիգս ԳԸ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Կիրակոսյանն ասել է, որ բազալտային մանրաթելերից շինարարական խողովակները, որոնք արտադրում է ընկերությունը, փորձարկում են անցնում Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների նախարարության «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ում։

Նմուշները դիմացել են 1 մմ-ի վրա 600 վոլտ լարմանը, որի դեպքում նույնիսկ օդն է հաղորդիչ դառնում։ Արդյունքը կրկնվել է նաեւ այն բանից հետո, երբ նմուշները 2 օր պահել եմ բաց օդին, նկատեց Կիրակոսյանը։

Շինարարական խողովակները, որոնցից կարելի է հավաքել հեծաններ ու ծածկեր, արտադրվում են պուլտրուզիայի մեթոդով, որը նոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա 4 հարեւան երկրների համար։

Բազալտի հիմքով պատրաստված կոնստրուկցիաները կորոզիայի չեն ենթարկվում, ի տարբերություն մետաղների։ Դրանք քառակի թեթեւ են պողպատից ու կրկնակի ամուր ձգելիս։ Այսպիսով, մենք արտադրում ենք նյութ, որը կարելի է գործածել երկրային մթնոլորտից դուրս։ Նման նյութ ստանալու հանձնարարություն էր տվել դեռ Լեոնիդ Բրեժնեւը 60-ականներին։ Խորհրդային գիտնականները ու կոնստրուկտորները կանգ էին առել բազալտային կոնստրուկցիաների վրա։ Եվ ահա հիմա դրանք ամբողջովին արտադրվում են Հայաստանում մի քանի ընկերություններում, այդ թվում մեր։ Իհարկե աշխարհում միայն մենք չենք դա արտադրում, բայց տարածաշրջանային չափանիշներով մեր տեխնոլոգիան նոր է»,- նկատեց նա։

Բազալտից պոլտրուզիոն շիննյութերի հավաստագրումից հետո ընկերությունը մտադիր է դիմել շինարարական նորմերի մշակման համար ՝դրանք շինարարության մեջ գործածելու համար։ «Նման նյութերի համար շինարարական նորմեր եւ կանոններ Ռուսաստանում էլ չկան, չնայած նման նյութեր այնտեղ էլ են պատրաստում։ Բայց հետագայում մենք ուզում ենք այդ նորմերի ընդունման համար դիմել արդեն ԵՏՄ մակարդակի վրա, որպեսզի ավելի հեշտ արտահանենք այնտեղ»,- ամփոփեց Գագիկ Կիրակոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ