News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը, գրել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն իտալական Treccani պարբերականում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած իր հերթական այցելության տպավորություններով։

Հոդածում ասվում է․
«Ճանապարհին, որով վանք ես գնում Ստեփանակերտից, մի լքված տանկ կա։ Այստեղ նույնիսկ պատերազմն ասես մի ակնթարթ լռում է։

Դադիվանքը ապշեցնում է կուսական բնության կատարյալ լռության մեջ իր ընկղմվածությամբ։ Եկեղեցու պատմությունը սկիզբ է առնում քրիստոնեության առաջին դարերից։ Եկեղեցին Լեռնային Ղարաբաղում է։ Պատերազմն այստեղ մնում է «սառած»՝ ասես մի անեծքով, որը արդեն քառորդ դարից երկար է տեւում։

Դեպի Դադիվանք ճանապարհը դժվարանցանելի է ու երկարատեւ։ Երկու ժամում, որ ես այստեղ անցկացրեցի, ես միայն տասնյակ այցելուների նկատեցի։ Եվ նրանց մեջ ես ճանաչեցի մի հայ եպիսկոպոսի՝ Սպահանից, որտեղ ես մի տարի ապրել եմ ու դասավանդել համալսարանում։ Ասես երեկ լիներ, որ նա մոտեցավ ինձ ու խիստ ձայնով դիտողություն արեց, որ ես եկեղեցում ոտքս ոտքիս գցած եմ նստել։ Պատկառելի, խստապահանջ, հնչեղ բարիտոնով․․․

Դադիվանքն այսպես է կոչվել Դադիի անունով, որը Թադեոս առաքյալի աշակերտն է եղել ու քրիստոնեության արշալույսին հավատ է բերել այստեղ ու այստեղ էլ նահատակվել։ Հենց նրա աճյունների վրա է կառուցվել եկեղեցին։ Իր ներկա տեսքը այն ձեռք է բերել 13-րդ դարում՝ միավորելով հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն ավանդություները ՝ խոշոր շինություններ, զուսպ ուրվագծեր, որոնցում սակայն խաղում են լույսն ու ստվերը, նրբագեղ խաչքարներ, մեծ, արտահայտիչ որմնանկարներ։ Եվ իհարկե ճարտարապետության ու շրջակա բնապատկերի ներդաշնակություն։

Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը։ Մշակութային ու կրոնական դարավոր ավանդությունների կենտրոնակետ։ Նաեւ անվերջանալի տառապանքների ու պատերազմների կենտրոնակետ։ Խաղաղություն այտեղ առայսօր չկա»։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ