News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Avianca ավիաընկերության օդաչուներից մեկը, որի օդանավը վայրէջքի թույլատվություն էր սպասում, որն առաջնահերթության կարգով տրամադրվել էր Կոլումբիայում ջախջախված օդանավին, պատմել է դիսպետչերների հետ իր անձնակազմի վերջին բանակցությունների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրորդ օդաչու Խուան Սեբաստիան Ուպեգուիի աուդիոձայնագրությունը տարածվել է սոցցանցերում, չնայած ավիաընկերությունը չի հաստատում դրա իսկությունը։

Օդաչուն, որին մեջբերում է Colombiano թերթը, պատմել է, որ բրազիլական օդանավը պատրաստվում էր առաջնահերթության կարգով վայրէջքի, քանի որ անձնակազմը դիսպետչերին հայտնել էր, որ վառելիքի խնդիրներ ունի։

«Իսկ հիմա ամբողջովին կորել է էլեկտրականությունը, տվեք վեկտոր վայրէջքի համար, Օգնությո՛ւն»,- մեջբերում է օդաչուն իր գործընկերոջ հարցումը։ Նա հավելել է, որ դրանից հետո դիսպետչերների հետ վթարային օդանավի կապը կորել է։

Օդանավը, որում բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստներն էին, վթարի էր ենթարկվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքից ոչ հեռու։ Օդանավում 77 մարդ կար, որոնցից վեցը ողջ է մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ